փետրվարի 17 • 10:00, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 17-ի ուշ երեկոյան, 18-19-ը, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 17-ի ցերեկը, 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը փետրվար 17-ի ցերեկը, 18-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով, 19-20-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճնաով:
Երևան քաղաքում`
Փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։
Երևան քաղաքի փետրվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.5°C (2016թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.9°C (1993թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -0.1°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ