Եղանակը Հայաստանում
հունվարի 17 • 10:00, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 18-19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ը սպասվում է ձյուն։ Հունվարի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ