ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
նոյեմբեր 16 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ը սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      17.8°C (1970թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          -8.3°C (1952թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`      5.5°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ