keyboard_arrow_left
Եղանակը Հայաստանում
հոկտեմբեր 16 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 16-ի երեկոյան, 17-ի գիշերը, 20-ի ցերեկը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.1°C (1997թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -2.4°C (1990թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 13.9°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ