Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 16 • 09:53, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-21-ն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-17 մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։ 

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Եղանակ Մեծ 16․09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

Եղանակ 16․09

Երևան քաղաքի սեպտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    34°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        6․9°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    20․6°C

     

    Գետեր 16․09

    Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

    ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ