Եղանակը Հայաստանում
ապրիլի 16 • 10:46, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-21-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-21-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-17-ի ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ապրիլի 17-19-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։

Հհ 16.04

 Երևան քաղաքում`

Ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ։

Երևան 16.04

Երևան քաղաքի ապրիլի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`       28.3°C (1957թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`          - 2.5°C (1980թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       12.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 16.04

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ