հուլիսի 16 • 13:37, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-19-ի գիշերը և կեսօրից, 20-21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 16-21-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 16-18-ի, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-21-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։
Երևան քաղաքի հուլիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.5°C (2022թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 14.0°C (2007թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.2°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ