դեկտեմբերի 15 • 10:21, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 17-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 15-ի ցերեկը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ին հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 16°C (1981թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -20.2°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.8°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ