Եղանակը Հայաստանում
հոկտեմբերի 15 • 10:40, 2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 17-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 28.1°C (1998 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 0°C (1990 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 14°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ