ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
սեպտեմբեր 15 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 15-ի և 16-18-ի կեսօրից հետո, 19-20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-17-ն էապես չի փոխվի, 18-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-20-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝            35.2°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝                6.6°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝          20.8°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ