Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 15 • 12:00, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի երեկոյան, 19-ի գիշերն առանձին շրջաններում, 19-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ, հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 19-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

Եղանակ Մեծ 15․09․2025

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի և 18-ի երեկոյան, 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

Եղանակ 15․09․2025

Երևան քաղաքի սեպտեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    35․2°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        76․6°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    20․8°C

Գետեր 15․09
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ