ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
նոյեմբեր 15 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 15-ին` կեսօրից հետո, 16-ին, 17-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ` լեռնային շրջաններում գիշերը ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի գիշերը, 19-ի ուշ երեկոյան, 20-ի գիշերն ու առավոտյան ժամերին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ