Եղանակը Հայաստանում
դեկտեմբերի 14 • 09:41, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Դեկտեմբերի 17-19-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 14-ի ցերեկը Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, դեկտեմբերի 15-16-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Եղանակ 14

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ արագությամբ։

Երևան 14

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ