ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
օգոստոսի 14 • 09:48, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 14-ի կեսօրից հետո, 15-19-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-17-ն առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ: 

Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օգոստոսի 14-19-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Օգոստոսի 14-ի երեկոյան, 15-ի գիշերը և երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Օգոստոսի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 14-19-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.5°C (2015թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝     14.5°C (2009թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.3°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ