մայիսի 14 • 09:54, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-19-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, 17-18-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`
Մայիսի 14-ի երեկոյան, 15-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.8°C (1961թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 3.8°C (1957թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.1°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ