Եղանակը Հայաստանում
ապրիլի 14 • 11:25, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1...-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1...-4 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։  Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի գիշերը կնվազի եւս 2-4 աստիճանով, 15- 18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։

Հհ 14.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 14-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի երեկոյան, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Երևան 14.04

Երևան քաղաքի ապրիլի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    28.8°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         -0.7°C (2022թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝      12.5°C 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 14.04

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ