Եղանակը Հայաստանում
մարտի 14 • 11:22, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 14-ի ցերեկն առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ը Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։

Հանրապետության տարածքում`

Մարտի 14-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ն առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։

Arm1

Երևան քաղաքում`

Մարտի 14-ի երեկոյան, 15-16-ը ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Arm2

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ