Եղանակը Հայաստանում
փետրվարի 13 • 10:01, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի առանձին հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Լեռնային առանձին շրջաններում կդիտվի նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի և 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին` հարավարևմտյան`3-6 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին՝ 18-22 մ/վ, 15-18-ին՝ 13-16 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի ցերեկը, 14-18-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։

Հհ 13.02

Երևան քաղաքում`

Փետրվարի 13-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ին սպասվում է տեղումներ․ գիշերը` անձրևի և ձնախառն անձրևի, ցերեկը՝ անձրևի տեսքով։

Երևան 13.02

Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    18.9°C (1979թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -22.2°C (1972թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 13.02

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ