հունվարի 13 • 10:25, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 13-ի կեսօրից հետո, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում՝ ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի լույս 14-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Հունվարի 13-ի երեկոյան և 14-ի գիշերը առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ Ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավոտաճանապրահներին սպասվում է մերկասառույց։
Հանրապետության տարածքում`
Հունվարի 13-ին կեսօրից հետո, 13-ի լույս 14-ի գիշերը, 17-ի կեսօրից հետո, 18-ին շրջանների մեծ մասում, 14-ի և 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի, 14-ի գիշերային ժամերից ողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Հունվարի 13-14-ն առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է անձրև, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան, 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 14-ի ցերեկը, 16-ին,17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 10.7°C (1955 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -25.2°C (2008 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.3°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ