Եղանակը Հայաստանում
նոյեմբերի 12 • 10:17, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

Հհ 12.11

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 12-ի ցերեկը, 13-15-ը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է անձրև։

Երևան 12.11

Երևան քաղաքի նոյեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    21.6°C (2023թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -9.3°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    5.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 12.11

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ