Եղանակը Հայաստանում
հունիսի 12 • 10:45, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-ի երեկոյան, 14-16-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

Հհ 12.06

Երևան քաղաքում`

Հունիսի 12-ի կեսօրից հետո, 14-15-ի գիշերը և կեսօրից հետո, 16-ի երեկոյան ժամերին պասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 12.06

Երևան քաղաքի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    34.2°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝          6.1°C (1976թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    21.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 12.06

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ