մարտի 12 • 10:13, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում`
Մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան, 15-16-ը ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերը սպասվում են տեղումներ, մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ը՝ անձրևի տեսքով։

Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.7°C (2020թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -17.5°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 5.4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ