փետրվարի 12 • 10:07, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին և 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 13-17-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 13-16-ի գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռների առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 13-15-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։
Երևան քաղաքի փետրվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16.4°C (1979թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -22.6°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.8°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ