հունվարի 12 • 10:22, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հունվարի 12-ի ցերեկը, 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի կեսօրից հետո և գիշերը առանձին շրջաններում, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերին ողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։ Հունվարի 13-14-ն առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոննական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, հունվարի 12-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ, 13-14-ը՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի և 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։
Երևան քաղաքի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 11°C (2018 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -25.2°C (1957 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -4.4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ