Եղանակը Հայաստանում
դեկտեմբերի 13 • 10:20, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 15-17-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ն աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։

111

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամերին, 14-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև: Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

22

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ