Եղանակը Հայաստանում
հոկտեմբերի 12 • 11:15, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային առանձին շրջաններում` ձնախառն անձրևի տեսքով։ Հոկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Arm1

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Arm2

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ