Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 11 • 10:01, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 12-14-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Հհ 11.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 11.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    35°C (2014թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        4.9°C (1969թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝   21°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 11.09
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ