Եղանակը Հայաստանում
մարտի 11 • 10:07, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մարտի 11-ի ցերեկը, 13-14-ն առանձին շրջաններում, 15-16-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով, մարտի 12-15-ի գիշերը՝ 7-10 աստիճանով։

Հհ 11.03

Երևան քաղաքում`

Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-16-ը՝ անձրևի տեսքով։

Երևան 11.03

Երևան քաղաքի մարտի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    21.6°C (2020թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -19°C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    5.3°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 11.03

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ