Եղանակը Հայաստանում
փետրվարի 11 • 10:34, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվարի 12-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 12-15-ն առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագոծոտնի նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 11-ի ցերեկն առանձին շրջաններում, 12-15-ը գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի առանձին հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 12-13-ը գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝  8-10 աստիճանով։

Снимок 1

Երևան քաղաքում`

Փետրվարի 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 14-ի ցերեկը սպասվում է անձրև։ Փետրվարի 13-ին և 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 12-15-ը գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է՝ մառախուղ։

Снимок 2

Երևան քաղաքի փետրվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    16.5°C (2018 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -25.8°C (1972 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -2.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Снимок 3

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ