Եղանակը Հայաստանում
ապրիլի 10 • 10:01, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթանցմամբ պայմանավորված` ապրիլի 10-ի ցերեկը, 11-13-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 10-ի ցերեկը, 11-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 10-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Հհ 10.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 10-ի ցերեկը, 11-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 10.04

Երևան քաղաքի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    27.5°C (2006թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -6.9°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    12°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 10.04

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ, Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի ելքերի որոշակի մեծացում, Աղստև, Հրազդան, Ողջի գետերի ավազաններում՝ որոշակի նվազում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ