փետրվարի 10 • 11:00, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 10-ի ցերեկը, փետրվարի 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, փետրվարի 11-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում՝ ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 10-11-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 11-ի առավոտյան ժամերին առանձին ավտոճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ը, 15-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին առանձին հատվածներում սպասվում է նաև մառախուղ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 4-6 աստիճանով, փետրվարի 12-15-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 10-ի ցերեկը, 11-12-ը, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.7°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.3°C (1972թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.1°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ