Եղանակը Հայաստանում
սեպտեմբերի 10 • 10:26, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` 

Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 12-13-ը, 14-ի գիշերը առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4 աստիճանով, 11-ին ևս 5-7 աստիճանով։

Հհ 10.09

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 10-ի և 12-ի ցերեկը, 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ին, 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ:

Երևան 10.09

Երևան քաղաքի սեպտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    34.5°C (2014թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         7°C (2013թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    21.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 10.09

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ