օգոստոսի 10 • 09:35, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 10-ի կեսօրից հետո, 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օգոստոսի 10-15-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 10-ի երեկոյան, 11-ին, 14-15-ի գիշերը և երեկոյան, 12-13-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Օգոստոսի 10-15-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Երևան քաղաքի օգոստոսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.8°C (2023թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.5°C (2009թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.4°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ