ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
նոյեմբեր 09 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      19°C (2023թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         -7.4°C (1973թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       6.6°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ