հուլիսի 09 • 09:34, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 9-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ը կբարձրանա 6-8 աստիճանով, միայն Լոռու և Տավուշի մարզերում հուլիսի 12-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 11-ի և 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հուլիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40°C (2018թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12°C (1958թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.6°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ