Եղանակը Հայաստանում
ապրիլի 09 • 10:00, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում ևս 15-20 սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 9-ի ցերեկը, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:

 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 09.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 9-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 10-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։

Երևան 09.04

Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    26°C (1998թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -2.4°C (1997թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    11.9°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 09.04

Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ