մարտի 09 • 10:38, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մարտի 9-ի և 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 10-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 9-ի ցերեկը Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, մարտի 11-14-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մարտի 9-ի ցերեկը, 10-13-ը. 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Երևան քաղաքի մարտի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.5°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -17.5°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.9°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ