Եղանակը Հայաստանում
փետրվարի 09 • 10:36, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-11-ն առանձին հատվածներում հնարավոր է՝ մառախուղ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-10-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-8 աստիճանով, 12-14-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Снимок 1

Երևան քաղաքում`

Փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ը, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրև։ Փետրվարրի 10-11-ն առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Снимок 2

Երևան քաղաքի փետրվարի 10-ի բազմամյա կլիմայականտվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    15.4°C (1979 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -23.8°C (1957 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -1.7°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Снимок 3

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ