ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
սեպտեմբեր 08 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 8-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, Սյունիքում՝ 10-12 աստիճանով, սեպտեմբերի 9-13-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի սեպտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   37.6°C (2007թ.) 
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝       6.3°C (1970թ.) 
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝  22.3°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ