Եղանակը Հայաստանում
մայիսի 08 • 10:18, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիսի 8-ի կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 8-ի ցերեկը, 11-13-ը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ին և 12-13-ն առանձին հատվածներում` հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 12-13-ը կնվազի 4-6 աստիճանով։

Հհ 08.05

Երևան քաղաքում`

Մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 08.05

Երևան քաղաքի մայիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    29°C (1997թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         4.1°C (2000թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    16.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 08.05

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ