keyboard_arrow_left
Եղանակը Հայաստանում
սեպտեմբեր 07 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, սեպտեմբերի 7-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, 10-12-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.8°C (2007թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.3°C (2017թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.5°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ