նոյեմբեր 06 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-9-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-7-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 8-10-ի գիշերը՝ 9-11 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը բարձրադիր գոտում սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.3°C (1970թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.1°C (1978թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 8°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ