հուլիսի 06 • 10:08, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 6-ի ցերեկը, 7-8-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-11-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 6-ի երեկոյան, 7-8-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, 9-10-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 6-ի երեկոյան, 7–8-ը, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հուլիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.5°C (2011թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.4°C (1974թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.8°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ