Եղանակը Հայաստանում
ապրիլի 06 • 09:58, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, Լոռիում և Տավուշում՝ 6-8 աստիճանով, ապրիլի 10-11-ի ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Հհ 06.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-10-ը ժամանակ առ ժամանակ, 11-ի գիշերը սպասվում է անձրև։ Ապրիլի 7-ի գիշերը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 9-10-ը սապսվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Երևան 06.04

Երևան քաղաքի ապրիլի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    27.3°C (1952թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -3.8°C (1981թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    11.6°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 06.04

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում, իսկ առանձին գետերում՝ որոշակի մեծացում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ