փետրվարի 06 • 10:04, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 6-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 7-11-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը, 7-8-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի գիշերը, 8-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 16°C (2020 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -23.5°C (1968 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -2.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում:
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ