ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Եղանակը Հայաստանում
օգոստոսի 06 • 09:53, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 6-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ն առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։ Օգոստոսի 6-11-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Օգոստոսի 6-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ։ Օգոստոսի 6-11-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15- 18 մ/վ։

Երևան քաղաքի օգոստոսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝  40.3°C (1976թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝      15.5°C (1981թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝  26.4°C 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ