Եղանակը Հայաստանում
դեկտեմբերի 05 • 10:55, 2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 5-ի և 9-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-ին, 9-ի գիշերը, 10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 5-8-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ 

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Снимок 1

Երևան քաղաքում`

Դեկտեմբերի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը և 9-10-ը  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։

Снимок 2

Երևան քաղաքի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    18°C (1980թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -18.5°C (1994թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    0.6°C  

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Снимок 3
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ