նոյեմբեր 05 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում պասվում է անձրև և ամպրոպ։ Նոյեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 6-9-ը լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-7-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 9-10-ի գիշերը՝ 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 5-ի երեկոյան, 6-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-ին նաև ամպրոպ, 8-ի երեկոյան և 9-ի գիշերը սպասվում է թաց ձյուն։ Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.5°C (2023թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.7°C (1978թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 8.1°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ