Եղանակը Հայաստանում
մայիսի 05 • 10:48, 2026

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 5-ի ցերեկը, 6-9-ը ժամանակ առ ժամանակ, 10-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 6-8-ի գիշերային ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-ի ցերեկը, 6-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով, մայիսի 7-9-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Հհ 05.05

Երևան քաղաքում`

Մայիսի 5-ի կեսօրից հետո, 6-8-ը, 9-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 05.05

Երևան քաղաքի մայիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    31.5°C (2014թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         1.2°C (1986թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    15.2°C
     

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Սևան 05.05

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ