մարտի 05 • 10:00, 2026
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Մարտի 5-ի ցերեկը, 6-ի երեկոյան, 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 6-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 7-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով, 9-10-ի ցերեկային ժամերին նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում`
Մարտի 5-ի ցերեկը, 6-ին, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ․ գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Երևան քաղաքի մարտի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20.4°C (2004թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -24.3°C (1985թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ